Tuesday, April 23, 2013

Հենրիկ Էդոյան: Վերլուծություն:

Ժամանակակից հայ գրողներից դեռևս քչերի ստեղծագործություններին եմ ծանոթ: Ինձ համար շատ հաճելի է տեսնել, որ հայ գրական միտքը զարգանում և բուռն վերելք է ապրում:Ծանոթացա Էդոյանի ստեղծագործություններին, փորձեցի կարդալ և ըմբռնել նրա գրած բանաստեղծությունների իմաստը, տեսնել պատկերը. ինձ այնքան էլ չհաջողվեց, քանի որ անհասկանալի էին, խորը, խորհրդավոր: Փորձելով վերլուծել բանաստեղծությունները `հասկանում էի, որ բավական շատ են թվարկումները, անցումները շատ անհասկանալի և անըմբռնելի էին: Նրա բանաստեղծություններիմեջ շատ է հոգևորը, իրականի փնտրտուքը:
Էդոյանի բանաստեղծությունները, եթե արձակ ժանրի մեջ լինեին, գուցե ավելի հաճույքով կընթերցեի դրանք, քանի որ բանաստեղծական «հանգերն» ինձ այնքան էլ դուր չեն գալիս: Օրինակ` «Երեք օր առանց տիրոջ»բանաստեղծությունում:
ԵՐԵՔ ՕՐ ԱՌԱՆՑ ՏԻՐՈՋ

Սառը դեմք, կրքոտ դեմք, անորոշ, անգո դեմք,
քղաք` ձանձրույթի մեջ և հիմար ժպիտով
մի անցորդ, որ փորձում է ամբոխի հետ
ձուլվել: Նրանից այն կողմ երկու ոստիկաններ
քայլում են աջ ու ձախ: Վերևում լուսինը-
մատնահետք երկնի վրա:
Տասներկուսը նստասծ են` գլուխները կախ,
նրանցից մեկը
դեմքը թաքցնում է Թովմասի թիկունքում
և սպասում:
Շուտով կբացվի
մի դուռ, որի առջև
կյանքն ավելի պարզ չէ, քան դռնից այն կողմ:
Մենք դեռ պիտի ապրենք
երեք օր առանց Տիրոջ,
Ժամանակի երեք փլվածքների մեջ:

Անրադառնամ «Ջրափոսի մեջ» բանաստեղծությանը: Այն ինձ գրավեց իր իրական և ճշմարիտ տողերով: Նրա այդ բանաստեղծության մեջ կա և′ միտք, և′ պատկեր, նաև ճիշտ համեմատականներ են տարված: Յուրաքանչյուրը այստեղ կարող է իրեն գտնել: Բոլորս էլ կարող ենք հայտնվել այդ իրավիճակում:
Մարդկանց շարքում էլ նույնն է:Երբ հայտնվում են անանցանելի, բարդ իրավիճակում, օգնություն են խնդրում դիմացինից, բայց որոշ մարդիկ ոչ միայն չեն օգնում, այլև ուրախանում են դժբախտությամբ և երազում, որ դիմացինն ավելի խորը ճահիճում հայտնվի:
ՋՐԱՓՈՍԻ ՄԵՋ

Կյանքն ինչպես ջրափոս,
որից ուզում է ազատվել մի թռչուն:
Նրա ոտքերը բռնվել են ստորջրյա ջրիմուռներով:
Նա որքան ուժեղ է թևերը թափահարում,
այնքան ավելի է խճճվում ցանցի մեջ:
Իսկ կապույտ մի երկինք նրան է նայում,
կարծես թե ոչինչ չի եղել ներքևում:

Թվում է` գրողին խանգարում է ինչ-որ բան. ինչ-որ անհանգստություն ու տրտմություն կա նրա տողերում: Գրելով` նա փորձում է իր հոգուց հանել իր մեջ կուտակված բառերը: 


Վարդանյան Լենա
11-3 դասարան
 

No comments:

Post a Comment

Total Pageviews