Thursday, March 14, 2013

Իմ էկո բառարանը

·    Աղետ-պատահար է , որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
·    Աղտոտում(Ռադիոակտիվ,ջրերի,կենսաբանակամ,մթնոլորտի)
Ռադիոակտիվ աղտոտում- Ֆիզիկական աղտոտման ձև՝ միջավայրում ռադիոակտիվ նյութերի պարունակության բնական մակարդակի բարձրացմամբ պայմանավորված:
Ջրերի աղտոտքում-որոշակի խտություններով (բնականոն պայմանները խախտող) աղտոտիչների թափանցումը ջրային միջավայր:
Կենսաբանական աղտոտում-պատահականորեն կամ մարդու գործունեության հետևանքով կենդանիների ու բույսերի այնպիսի տեսակների ներթափանցումը համակարգեր կամ այլ օբյեկտներ, որոնք սովորական պայմաններում բացակայում են:
Մթնոլորտի աղտոտում- աերոզային աղտոտիչների թափանցումը մթնոլորտ՝ նորմից բարձր խտություններով:
·         Արգելոց-1.հատուկ օրենքով կամ ըստ ավանդության խիստ պահպանվող տարածք, 2. Բնական տեղամաս, որն ամբողջովին դուրս է բերված տնտեսական գործունեոիթյունից, և հիմնարկություն , որն ստեղծված է տվյալ բնական համալիրը պահպանելու և ուսումնասիրելու նպատակով:
·         Արգելավայր-տեղամաս, որի սահմաններում արգելվում են (մշտապես կամ ժամանակավոր) տնտեսական գործունեության առանձին տեսակներ՝ կենդանի էակների, կենսաերկրահամակեցությունների կամ տվյալ տարածքի պահպանության նպատակով:
·         Բնություն-1.լայն իմաստով ՝ Երկրագնդի ամբողջ նյութաէներգիական և տեղեկատվական աշխարհը, 2. Մարդկային հասարակության գոյության պայմանների ամբողջությունը, այսինքն՝ մարդու շրջակա բնական միջավայրը, 3. այն ամենը, ինչ անմիջականորոն չի վերաբերում մարդուն, նրա գործունեությանը, կամ ընդունում է, որ չի վերաբերում՝ զարգացող տնտեսության և մարդկանց առողջության պահպանման հեռանկարային ծրագրերը հաշվի առնելով:
·         Բնօգտագործում-գործունեության համակարգ, որը կոչված է ապահովելու բնական ռեսուրսների վերարտադրման ու տնտեսական շահագործման առավել արդյունավետ գործելակարգ՝ զարգացող տնտեսության և մարդկանց առողջության պահպանման հեռանկարային ծրագրերը հաշվի առնելով:
·         Բնապահպանություն-երկիր մոլորակի բնական ռեսուրսների պահպանման, վերականգնամ և ռացիոնալ օգտագործման չափերի ամբողջությունն, ընդերքի հարստությունը, ջրերի և մթնոլորտայի օդի մաքրություն:
·         Դեգրադացիա -1.հողի դեգրադացում-հողի հատկությունների աստիճանական վատացում՝ բնական պատճառներով կամ մարդու տնտեսական գործունեության հետևանքով: 2. Միջավայրի դեգրեդացում- բնական, ինչպես նաև՝ սոցիալական միջավայրերի համատեղ վատացում:
·         Էկոլոգիա-տառացիորեն՝ գոյապահպանություն. կենսաբանության բաժին, որն ուսումնասիրում է օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ:
·         Էկոլոգիական կուլտուրա-համաշխարհային մշակույթի զարգացման փուլ, որը բնութագրվում է մարդկության կողմից էկոլոգիական հիմնախնդիրների առաջնահերթ լուծման խոր գիտակցությամբ:
·         Էկոլագիական ճգնաժամ-բնության ու մարդկային հանրության միջև փոխհարաբերությունների լարված վիճակ. կտրուկ շրջադարձ ինչ-որ հարցում, անցումային շրջան:
·         Էկոհամակարգ-էկոլոգիական համակարգ, նյուերի, էներգիայի և լրատվության փոխանակությամբ միմյանց հետ կապված կենդանի օրգանիզմներից և դրանց բնակեցման միջավայրի կազմված բնական համակարգ, 2. Էվոլուցիայի ընթացքում որևէ տարածքում ձևավորված , ինքնազարգացող բաց համակարգ, 3.հասկացությունը համարժեք է կենսաերկրահամակեցությանը, որը միջավայրի պայմաններում փոխներգործող կենդանի օրգանիզմների ամբողջություն է` անչափելի հասկացություն բնական միատարր ցամաքային էկոհամակարգն անվանում է կենսաերկրացենոզ:
·         Էրոզիա-լեռնայի  ապարների , հողի կամ ցանկացած այլ գոյացության քայքայում՝ դրանց հատկությունների ու մակերևույթի ամբողջության փոփոխությամբ:
·         Թափոն-բնական միջավայրն աղտոտող նյութերի, արդյունաբերական ու գյուղատնտեսական  ձեռնարկությունների գործունեության երկրորդական արդյունք, արտադրության մնացուկ: Էկոլոգիապես ճիշտ կազմակերպված բնօգտագործման դեպքում մեկ ձեռնարկության թափոնի մեծ մասը մեկ ուրիշ հումք է դառնում, տեղի ՝ ունենում ռեսուրսների համալիր օգտագործում:
·         Որսագողություն- վայրի կենդանիների արգելված որսը կամ ոչնչացումը՝ որսորդության ու ձկնորսության կաննոներ, ինչպես նաև՝ կենդանական աշխարհի պահպանման վերաբերյալ օրենսդրության խախտմամբ:
       Ջերմոցային Էֆեկտ-մթնոլորտի մերձերկրային շերտում փոշու, ածխաթթու գազի ու մեթանի պարունակության ավելացման պատճառով հողագնդի մթնոլորտի ջերմացում: Գազի ու փոշու խառնվածքը ներգործում է ինչպես պոլիէթիլային թաղանթը ջերմոցի վրա, հողի մերին շերտերում ազատ բաց է թողնում Արևի ճառագայթները, սակայն կասեցնում հողի արտադրած ջերմությունը, ինչի շնորհիվ թաղանթի տակ տաք միկրոկլիմա է առաջանում:
·     Ռացիոնալ բնօգտագործում-բնական էկոհամակարգի օգտագործման համակարգ, որն ապահովում է էկոհամակարգի ռեսուրսների պահպանումը:
·         Ռեսուրս-պաշարներ. գոյություն ունեցող տեխնոլոգիաների ու սոցիալ-տնտեսական հարաբերություններում գործածության համար պիտանի, մարդկանց անհրաժեշտ նյութական և հոգևոր բարիքնեի ցանկացած աղբյուրներ ու այդ բարիքների ստացման նախադրյալներ:
Քաղծկեղածին- նյութեր կամ ֆիզիկական ազդակներ, որոնք կենդանի օրգանիզմներում կարող են չարորակ նորագոյացումներ առաջացել կամ նպաստել դրանց առաջացմանը:

No comments:

Post a Comment

Total Pageviews