Wednesday, July 17, 2013

Զիկատարյան անմոռանալի օրեր

Ահա և վերջացան ճամբարային 5 հրաշալի օրերը Զիկատարի բնության գրկում: Այս 5 օրը կավելանա իմ կյանքի ուրախ էջերում:
Դեռ 1 օր է անցել, բայց շատ եմ կարոտել: Ժպիտով կհիշեմ իմ անցկացրացծ յուրաքանչյուր օրը: Ճամբարում ամեն օրը յուրովի և հագեցած էր անցնում, ամեն օրվա հետ մենք բացահայտում էինք Զիկատարյան հիասքանչ բնության գաղտնիքները: Ճամբարը շատ կազմակերպված էր և հնարավորություն տվեց ավելի ամրապնդելու միջազգային կապերը: Խմբեր կային և Լոռուց և Վրաստանից: Ճամբարի շնորհիվ մենք ընկեներ ունենցանք նաև այդ վայրերից:
Ամեն առավոտ ունենում էինք ընդհանուր պարապմունք, մարմնամարզություն, որից հետո շարունակում էինք մեր բացահայտումներով լի օրը: Բաժանվել էինք ջոկատների, և ամեն ջոկատ կատարում էր ինչ-որ ուսումնահետազոտական աշխատանք: Նաև ունեցել ենք էկո դասեր, որի ժամանակ քննարկում էինք տարբեր էկոլոգիական խնդիրներ և փորձում լուծումներ առաջարկել:
Ամեն օր սովուրում էինք ինչ-որ նոր բան: Այնտեղ մեզ Կողբ գյուղի մասին որոշ տեղեկություններ պատմեցին: Ունեցել ենք ճանաչողական զբոսանք, որի ժամանակ իմացա այնպիսի ծառերի մասին, որոնց մասին մինչ այդ չէի էլ լսել: Շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես կարելի է հաշվել ծառի տարիքը:
Հուսով եմ նման հնարավորություն կրկին կունենանք անցկացնելու նման հրաշալի օրեր, բայց այս անգամ մեկ այլ վայրում, որպեսզի ունենանք նոր բացահայտումներ:
Անհամբերությամբ կսպասեմ էկոտուր 2014-ին:



Վարդանյան Լենա






No comments:

Post a Comment

Total Pageviews