Այսօր` սեպտեմբերի 27-ին, ողջ աշխարհում նշվում է զբոսաշրջության համաշխարհային օրը (World Tourism Day):
Տոնը նշվում է 1979 թ.-ից` Համաշխարհային տուրիստական կազմակերպության առաջարկով: Հայաստանում զբոսաշրջության օրը պետականորեն նշվում է արդեն երրորդ տարին: Սակայն, ըստ տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի, պետական միջոցառումներն այս առնչությամբ նախատեսված են սեպտեմբերի 30-ին:
Նշենք, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում: Կուկը ճանաչվել է «տուրիզմի գյուտարար», իսկ նրա հիմնադրած տուրիստական գործակալությունը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում:
Նշենք, որ աշխարհում առաջին զբոսաշրջային գործակալությունը 1841 թ. բացել է Թոմաս Կուկը` Անգլիայում: Կուկը ճանաչվել է «տուրիզմի գյուտարար», իսկ նրա հիմնադրած տուրիստական գործակալությունը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում:
Հինգ տասնամյակ հետո, «Թոմաս Կուկ և որդիներ» ֆիրման արդեն ուներ 84 բաժանմունք, 85 գործակալություն, իսկ նրա ծառայություններից օգտվում էր մոտ երեք միլլիոն մարդ:
Հատկանշական է, որ խմբային զբոսաշրջության գաղափարը 33-ամյա այդ քարոզիչը հղացել է հարբեցողության դեմ պայքարի շրջանակներում: Նա կազմակերպում էր ուղեւորություններ Անգլիայի տարբեր մասերում, պայմանով, որ մասնակիցներն այդ ընթացքում ալկոհոլ չեն օգտագործի:
Այդ տոնը ամրապնդում է հարաբերությունները տարբեր ժողովուրդների միջև: Տուրիզմը հիմնականում զարգացած է այն քաղաքներում, որտեղ կան հին շինություններ և նախնադարյան քանդակներ: Թանգարանի աշխատողները, ղեկավարիչները այն բոլոր մարդիկ, ովքեր կապված են տուրիզմի զարգացման հետ ապահովում են զբոսաշրջիկի ապահով հանգիստը: Այդ տոնը նշվում է շատ երկրներում արդեն 30 տարի: Այդ օրը գումար է տրամադրվում զբոսաշրջության ֆոնդին:
Տուրիզմը կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր երկրի զարգացման համար: Այն նաև մեծ հնարավորություն է` ծանոթանալու տվյալ երկրի մշակույթին, և իզուր չէ, որ տուրիզմի օրն այսօր նշվում է «Տուրիզմը միավորում է տարբեր մշակույթները» կարգախոսով:
Շնորհավորում ենք բոլոր նրանց, ովքեր առնչվում են տուրիզմի ոլորտին և իրենց ներդրումն ունեն Հայաստանում տուրիզմի զարգացման գործում:
Այս տոնը բոլոր նրանց համար է, ով գոնե 1 անգամ ճամբորդել է: Այս տոնի իմաստը աշխարի ուշադրությունը զբոսաշրջության վրա կենտրոնացնելն է:
No comments:
Post a Comment