Thursday, October 10, 2013

ՄԱՅԻՍԻ 24- ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԵՐԻ և ԱՅԳԻՆԵՐԻ ՕՐ

Մայիսի 24-ը 1999թ.-ից  Եվրոպայի կողմից ընդունվել է որպես Եվրոպական այգիների օր: Այդ օրը ընտրվել է, որովհետև հենց 1909թ.-ի մայիսի 24-ին Եվրոպայում առաջին անգամ հիմնվեցին ազգային պարկերը՝ դրանք էին Շվեդիայի 10 ազգային պարկերը:
Այս էկոլոգիական տոնը ընդունվել է նրա համար, որպեսզի հասարակական հետաքրքրություն առաջանա նրանց աշխատանքի նկատմամբ:
Այդ էկոլոգիական տոնը ստեղծվել է Եվրոպայի էկոպաշարները զարգացնելու համար: Դրանից բացի այս տոնի մեջ Եվրոպան դրդում էր նաև հասարակությանը աջակցել: Ներկայումս Եվրոպական պուրակների օրը նշում են միջազգային համերաշխության բնական ոլորտներում: Այս օրը իր մեջ ներառում է բազմաթիվ միջոցառումներ, որի նպատակն է ուշադրության հրավիրել Եվրոպային բնական գեղեցկությանը և իր մշակությաին ժառանգությանը: Առաջին հերթին դրդել հասարակությանը հետևողական լինել պուրակների պաշտպանությանը, ինչպես ներկայում այնպես էլ ապագայում: Սակայն Ռուսաստանը այդ տոնը նշում է հունվարի 11-ին:
Այս տոնը իր մեջ ներառում է բնության այն օբյեկտները, որոնք գտնվում են պաշտպանության տակ:
Շատ կցանկանայինք, որպեսզի մեր ազգը խնամքով և մեծ հոգածությամբ վերաբերվեր մեր ազգային պարկերին, արգելոցներին, պուրակներին, այգիներին, մի խոսքով կանաչ տարածությանը և ընդհանրապես բնությանը:



Նյութը ` Վարդանյան Լենա 
Եղիազարյան Էլիզա 

No comments:

Post a Comment

Total Pageviews