Tuesday, November 12, 2013

Ղևոնդ Ալիշան: Հայրենագիտությունը Ալիշանի ստեղծագործությունների մեջ

  «Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:


   Ղևոնդ Ալիշան
Ղևոնդ Ալիշանը (իսկական անուն-ազգանունը՝ Քերովբե Ալիշանյան ՊետրոսՄարգարի, 1820—1901), հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ և թարգմանիչ է։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ 1838-ից։ Ծնվել է հուլիսի 6–ին, Կ. Պոլսում, դրամագետ-հնագետի ընտանիքում։ 1832թ.-ից Ալիշանը մշտապես ապրել է Սուրբ Ղազար կղզում:
Ալիշանը հայ նոր գրականության պատմության մեջ է մտել որպես աշխարհաբար պոեզիայի հիմնադիրներից և ականավոր ներկայացուցիչներից մեկը։  Հայագիտության և հայ գրականության պատմության մեջ Ղևոնդ Ալիշանը գրավում է նշանակալից տեղ։ 
1850–1853 թթ. զանազան առիթներով Ալիշանը լինում է Հռոմում, Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում, Վիեննայում, ուր ուսումնասիրում է հայկական գրչագիր մատյանները, նյութական ու հոգևոր կուլտուրայի հուշարձանները, նյութեր է հավաքում հայագիտական իր ուսումնասիրությունների համար։

Ալիշանը մեծ դեր է կատարել հայ մշակութային գործում: Բացի դրանից այն մեծ դեր կատարեց՝ նա բացասեց Մխիթարյանների կլասիցիզմը, և իր «Նահապետի երգեր»-ով հաստատեց պատմական իրավունքը գրական այն նոր ուղղության՝ ռոմանտիզմի, որի սկիզբը դեռ 19-րդ դարի 20-ական թվականներին գրել էր Ալամդարյանն իր քնարերգությամբ։ Ալիշանն իր բանաստեղծությունների մեջ կոչ էր անում հայ ժողովրդին «զենքն ի ձեռին» ազատագրել հայրենիքը, պայքարով ձեռք բերել սեփական ազատությունն ու անկախությունը, սակայն նա ապագայում Հայաստանի հասարակական-քաղաքական կառուցվածքը պատկերացրել է որպես լուսավորյալ միապետություն և այդ մասին գրի առել իր <<Աշոտ Ա  և Հայաստանը հազար տարի առաջ և այլ>> գլուխներում: Հայտնի է նաև Ալիշանի «Հայբուսակ կամ հայկական բուսաբառություն» աշխատությունը: Ալիշանն այդ աշխատությունում ներկայացրել է հայոց բնաշխարհի մոտ 3400 բույսի ու ծաղկատեսակներ 150-ից ավելի նկարներով , ուր քննվում են հայկական հեթանոսության ծագումնաբանական ակունքները
«Քաղաքական աշխարհագրութիւն…» (1853) ծավալուն աշխատությունում ներկայացրել է աշխարհի քաղաքական աշխարհագրությունը 19-րդ դարի կեսերին, արժեքավոր տեղեկություններ հաղորդել ժողովուրդների պատմության, մշակութային կյանքի, բարքերի ու սովորությունների մասին` ընդգրկելով նաև հայաբնակ գաղթավայրերը. «Տեղագիր Հայոց Մեծաց» (1855) աշխատության մեջ Մեծ Հայքի գավառների ու բնակավայրերի պատմաաշխարհագրական բնութագրություններն են: «Նշմարք հայկականք»-ում (1870) անդրադարձել է Հայաստանի տեղանուններին, պատմական իրադարձություններին, նյութական մշակույթի հուշարձաններին: 
Ալիշանը հետևել է ժամանակին լայն տարածում ստացած «աշխարհագրական ուղղությանը», ըստ որի մարդկային հասարակության զարգացման հիմնական ազդակը աշխարհագրական միջավայրն է։ 1881-ին Վենետիկամ կայացած աշխարհագրագետների համաշխարհային երրորդ կոնգրեսում նա կարդացել է «Հայկական աշխարհագիտություն» թեմայով զեկուցում (իտալերեն, հայ. հրտ. 1881), որտեղ, ի թիվս Հայաստանի աշխարհագրության հետ առնչվող բազում հարցերի, պաշտպանել է այդ տեսությունը։
Իր գիտական հսկայական ժառանգությամբ (ավելի քան 45 հատոր) Ալիշանը մեծապես նպաստել է հայրենական գիտության զարգացմանը։ Նրա գործերից շատերն այսօր էլ ունեն ճանաչողական արժեք և սկզբնաղբյուրի նշանակություն։

Աղբյուրները`  


No comments:

Post a Comment

Total Pageviews