Tuesday, November 26, 2013

Արգենտինահայ Համայնքը

1892 թվականին Սիրիայից և Եգիպտոսից հայերի զանգվածային ներհոսք է տեղի ունեցել Արգենտինա: Հայ համայնքը ձևավորվել է 20-րդ դարի սկզբին` հիմնականում Ադանայում (Կիլիկիա) թուրքական իշխանությունների կազմակերպած ջարդերից (1909թ.) հետո: 1914 թվականին Արգենտինայում բնակվել է շուրջ 2 հազար հայ:

Արգենտինայում ապստամբած հայերը հիմնականում այնթափցիներ, հաճեցիներ ու մարաշցիներ են. մեծ մասամբ բնակվում են Բունենոս Այրեսում, Կորդովայում, Ռոսարիոյում, Մար դել Պլատայում:
Արգենտինայի շատ քաղաքներում կան հայկական տեղանուններով, նշանավոր հայերի անուններով փողոցներ, հրապարակներ:
Բուենոս Այրեսի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստան, մեկ ուրիշը՝ Արարատ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի նահատակներին նվիրված հուշակոթող, Պալերմո թաղամասի Արմենիա փողոցում տեղադրված է Սարդարապատի հերոսամարտի հուշարձան-կոթողը: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ:
Ներկայումս Արգենտինայում բնակվում է 135 հզ. հայ: Մեծ մասը (123 հզ.) կենտրոնացած է Բուենոս Այրեսում ևԿորդովայում (7 հզ): Հայկական համայնքներ կան նաև Արգենտինայի շատ քաղաքներում : Նրանք զբաղվում են արհեստներով, առևտրով, քիչ չեն մտավորականները, ուսանողները, ձեռնարկատերերը:
1911 թվականից ի վեր Արգենտինայում գործում են հայկական կազմակերպություններ:
Բուենոս Այրեսում գործում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Վարագա Սուրբ Խաչ, Սուրբ Պողոս-Պետրոս, Կորդովայում՝ Սուրբ Գևորգ եկեղեցիները: Արգենտինայի հայ համայնքի ձևավորմանը զուգընթաց՝ եկեղեցիներին կից ստեղծվել են մեկօրյա, ապա նաև ամենօրյա դպրոցներ: Ներկայումս գործում են 10 ամենօրյա դպրոցներ, որոնցից 6-ը՝ միջնակարգ, 3-ը՝ նախակրթարան:
Արգենտինայում գործում են` Մխիթարյան վարժարանը, Վիսենտե Լոպեսի հայկական դպրոցը, Արծրունի և Բագչեջյան վարժարանները:

Նշեմ մի քանի նշանավոր արգենտինահայերի:
Դավիթ Նալբանդյանը ծնվել է 1982թ.-ի հունվարի 1-ին, հայտնի արգենտինացի թենիսիստ, ծագումով հայ է: 1998թ հաղթել է պատանեկան US open մրցաշարում եւ նույն թվին էլ ճանաչվել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի 3-րդ ռակետ: 2002թ ճանաչվել է Արգենտինայի, ինչպես նաեւ Հրվ. Ամերիկայի լավագույն թենիսիստ: Մասնակցել է մի շարք թենիսի առաջնությունների գրավելով պատվավոր առաջին հորիզոնական, ունի շատ հաղթանակներ:
Ալիսիա Գուրգենի Կիրակոսյանը ծնվել է 1936թ.-ին հուլիսի 13-ին, հայ բանաստեղծուհի, գրում է իսպաներեն: Ավարտել է Բուենոս Այրեսի ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968-ին փոխադրվել է Լոս Անջելես (ԱՄՆ)։ Նրա «Պեդրո Ամոր» (1969) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի «Փայրո» թատրոնում։ Կիրակոսյանը շատ անգամներ այցելել է Սովետական Հայաստան (առաջին անգամ 1967-ին)։
Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932թ.-ի դեկտեմբերի 4-ին, արգենտինահայ գործարար: Համարվում է ամենահաջող ձեռներեցներից մեկը Լատինական Ամերիկայում։ Նրա ընկերությունները զբաղվում են ենթակառուցվածքային գործունեությամբ, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, մանրածախ առևտրով և բանկային գործունեությամբ։
Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին հաշվում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։




Աղբյուրներ`













No comments:

Post a Comment

Total Pageviews