Monday, December 9, 2013

«Դպիր» մանկավարժական հանդես: Դիտարկում

Բացում եմ «Դպիր» հանդեսի վերջին` 76-րդ համարը և ինձ գրավում է այնտեղ տեղադրված վերջին նյութը: Թարգմանվել էր Հասմիկ Ղազարյանի կողմից: Հեղինակը Անատոլի Վեսսերմանն էր, հոդվածը վերնագրված է «Հսկաների ուսերին»: Վերնագիրը ինքնին արդեն զարմացնող և հետաքրքրող էր:
Զարմանալի բաներ հայտնաբերեցի: Մինչ այդ երբևիցե մտքովս անգամ չի անցել ինչ-որ երգչի կամ ստեղծագործության հեղինակային իրավունքների պաշտպանության մասին: 
Կամ ասենք` մտածեմ, թե ինչու է հեղինակի մահից հետո միայն ինչ-որ կազմակերպություն կամ անհայտ ստանձն առնում նրա գործի շարունակությունը, վերցնում հեղինակային իրավունքները, դատարանի միջոցով փորձում գումարներ կորզել: Գուցե՞ դա էլ բիզնեսի ընդլայման մի տեսակ է:
 Հեղինակները ստեղծագործելիս միշտ չէ, որ մտածեն իրենց եկամուտի կամ հետագա վարձատրության մասին, չնայած դա չէր խանգարի, բայց երբ գալիս, կանգնում են փառքի բարձր աստիճանի, որոշում են արդեն խոսել մեծ եկամուտների մասին, պաշտպանել իրենց շահերը, հեղինակային իրավունքները:
Վերջին հաշվով փառքի հասնում են հենց պատճենահանողների և մնացած գնորդների հաշվին:
Ինձ դուր եկավ և հետաքրքրեց  «Դպիրում» տեղադրված մի շարք նյութեր ևս: Կարելի է պարզապես ընթերցել այստեղ տեղադրված նյութերը և ուղղակի խորհել դրանց շուրջ:  


Վարդանյան Լենա
12-րդ դասարան






No comments:

Post a Comment

Total Pageviews