Thursday, April 24, 2014

Անտոն Չեխով

1. Ոչ ոք չի ուզում մեր մեջ սիրել սովորական մարդուն:
 Ամեն մարդ դիմացինից միշտ ակնկալում է ավելին: Յուրաքանչյուրը պատկերացնում է, թե դիմացինի հետ ինչ-որ բան այն չէ, եթե նա չի խաղում: Մարդիկ այնքան հաճախ են փոխում իրենց դիմակները, որ չես հասկանում, որն է իրականն ու սովորականը:
2.  Անգամ մարդկային երջանկության մեջ ինչ-որ տխուր բան կա:
 Մարդ կարող է իրեն երջանիկ համարել: Այդ զգացումը շատ կարճ է տևում, քանի որ միշտ ինչ-որ բան ոչ լիարժեք է, միշտ հոգու խորքում տխրություն գտնում ենք: Երջանկություն ասվածը, որպես այդպիսին գոյություն չունի: Կան միայն երջանիկ վայրկյաններ, որոնք միաձուլվելով դառնում են մի ամբողջություն:

3. Մարդու մեջ պետք է ամեն ինչ հիասքանչ լինի և դեմքը, և հագուստը, և մտքերը, և հոգին:
Մարդուն երբեք պետք չէ չափել արտաքին տեսքով,  շատերն առաջնորդվում են դրանով: Դա չափանիշ լինել չի կարող: Դիմացինի մեջ պետք է գնահատել, մտքերը, հոգին, բարությունը և ներքին գեղեցկությունը: Արտաքինը կարող է խափուսիկ լինել:

4. Պետք է ինքդ քեզ դնես այնպիսի իրավիճակում, որ միշտ դժվարություններ ունենաս:
Առանց դժվարությունների կյանքն ուրախ և մաքուր չի կարող լինել:
Այո, հարթ ու առանց խոչընդոտների ճանապարհը կյանքում միապաղաղ է ու անհետաքրքիր: Բայց պարտադիր չէ, որ քեզ դնես նման իրավիճակում, քանի որ առանց դրա էլ կյանքում հանդիպում են շատ դժվարություններ: Մինչև չես հանդիպում դժվարության, չես գնահատում ունեցածդ ու ձեռքբերումներդ:

5. Ինչ մեծ երջանկություն է սիրել ու լինել սիրված:
Այո, երջանիկ է այն մարդը, ով սիրում է, սիրված է: Աշխարհը ընկալում ես այլ կերպ, սիրում ես ամենքին և քեզ թվում է՝ աշխարհն էլ է փոխվել, բոլորը բարի են: Էլ չես նկատում, որ շուրջդ կան չար ու անտարբեր մարդիկ:

6. Նա ով չի տիրում քնքշությամբ, չի տիրի նաև կոպտությամբ:
Յուրաքանչյուրիս մեջ էլ կա կոպտություն, որը շատ դեպքերում զսպել չի լինում և մենք ինչ-որ իրադրության մեջ անպայման արտահայտում ենք, սակայն չի նշանակում, որ դա ճիշտ է: Քնքշությունը մարդկանց հոգին ջերմացնում է, դարձնում ավելի մեղմ ու հանգիստ: Բայց ես հակված եմ այս մտքի հակառակ տարբերակին

7. Ընտանեկան կյանքում ամենակարևոր պտուտակը սերն է:
Երբ կազմում ես ընտանիք, պետք է անպայման հասկանաս, թե ինչ է ընտանիքը: Եթե հիմքում սերն է, անպայման պետք է լինի փոխադարձ հարգանքն ու վստահությունը:  

8. Մարդն այն է, ինչին նա հավատում է:
Մարդու կյանքում հզոր ուժ ունի ներշնչանքը, դրանով է որոշվում, թե ինչպես է մարդը ինքն իրեն գնահատում և հետևաբար այդպես էլ նրան ընդունում է շրջապատը:

No comments:

Post a Comment

Total Pageviews