Պատմվածքը շատ հետաքրքիր էր իր ձևով : Հեղինակը յուրովի է ներկայացնում
ցանկացած դրվագ:
Ավազակի բնավորությունը բնականաբար շատ զարմանալի էր մեզ` հայերիս
համար, քանի որ հայի հոգեբանության և բնավորության մեջ չկան դաժան այդպիսի արարքներ
կատարելու նկատումներ: Մարդուն կյանքից զրկելը այնքան էլ հասարակ և հեշտ բան չէ, թեկուզ
կնոջը հասնելու համար: Իշխանությանը մեղադրելուն ես լիովին լիովին կողմ եմ: Այսինքն
հոգեբանորեն մարդուն ճնշելով` հասնում են իրենց ուզածին, որն էլ մահին հավասար է:
Այո տղամարդուն զրկեց կյանքից,
բայց փոխարենը հոգեբանորեն այն վիճակն էր, որ մահից լավ տարբերակ չէր կարող լինել:
Իր աչքի առաջ կնոջը վարկաբեկելն ու տիրելը տղամարդու համար մեծ հարված էր: