Monday, November 19, 2012

Ակոտագավա, Թավուտում: Անհատական աշխատանք

Պատմվածքը շատ հետաքրքիր էր իր ձևով : Հեղինակը յուրովի է ներկայացնում ցանկացած դրվագ:
Ավազակի բնավորությունը բնականաբար շատ զարմանալի էր մեզ` հայերիս համար, քանի որ հայի հոգեբանության և բնավորության մեջ չկան դաժան այդպիսի արարքներ կատարելու նկատումներ: Մարդուն կյանքից զրկելը այնքան էլ հասարակ և հեշտ բան չէ, թեկուզ կնոջը հասնելու համար: Իշխանությանը մեղադրելուն ես լիովին լիովին կողմ եմ: Այսինքն հոգեբանորեն մարդուն ճնշելով` հասնում են իրենց ուզածին, որն էլ մահին հավասար է:
 Այո տղամարդուն զրկեց կյանքից, բայց փոխարենը հոգեբանորեն այն վիճակն էր, որ մահից լավ տարբերակ չէր կարող լինել: Իր աչքի առաջ կնոջը վարկաբեկելն ու տիրելը տղամարդու համար մեծ հարված էր:

Թումանյանի պոեմները, հայ մարդու հոգեբանության արտացոլում

Թումանյանը մեծ անհատականություն էր, ուներ հասարակական մեծ ջիղ: Իր ջանքերով է  կազմակերպել հայ գրական կյանքը:

Total Pageviews