Պատմվածքը շատ հետաքրքիր էր իր ձևով : Հեղինակը յուրովի է ներկայացնում
ցանկացած դրվագ:
Ավազակի բնավորությունը բնականաբար շատ զարմանալի էր մեզ` հայերիս
համար, քանի որ հայի հոգեբանության և բնավորության մեջ չկան դաժան այդպիսի արարքներ
կատարելու նկատումներ: Մարդուն կյանքից զրկելը այնքան էլ հասարակ և հեշտ բան չէ, թեկուզ
կնոջը հասնելու համար: Իշխանությանը մեղադրելուն ես լիովին լիովին կողմ եմ: Այսինքն
հոգեբանորեն մարդուն ճնշելով` հասնում են իրենց ուզածին, որն էլ մահին հավասար է:
Այո տղամարդուն զրկեց կյանքից,
բայց փոխարենը հոգեբանորեն այն վիճակն էր, որ մահից լավ տարբերակ չէր կարող լինել:
Իր աչքի առաջ կնոջը վարկաբեկելն ու տիրելը տղամարդու համար մեծ հարված էր:
Կնոջը կարելի է բնութագրել
որպես իսկական զոհ, քանի որ նրա ընտրության տարբերակները շատ չէին տվյալ պարագայում:
Հոգեբանորեն ճնշված ու քարացած կինը ամեն ինչի պատրաստ է: Ամուսնու համար կինը տվյալ
պահին գեղեցկուհի երևաց, քանի որ ամուսինը հասկացավ, որ կինը իրենը չէ միայն, այլ կա
պայքար:
Ավազակը հասնելով կնոջը
, այլևս անելու բան էլ չուներ, քան իր գլուխը ազատելը այդտեղից: Կնոջ խոսքերն էլ նրա
համար այնքան էլ զարմանլի չէին, քանի որ հենց սկզբից էլ ավազակը հասկացել էր, որ կինը
շատ խիզախ ու անսանձ է:
Կարծում եմ` յուրաքանչյուրն
իր տեսակետն ու վարկածն առաջ էր քաշում սեփական անձի հանգստության համար:
Ամեն մեկի խոսքում էլ կա ճշմարտության նշույլ: Ամեն մեկն էլ իր ճշմարտության
բաժինը ունի:
Կարծում եմ ավազակը ճշմարիտ,
քանի որ արդեն բացահայտվել էր նրա մեղքը, նա չեր խաբի:
Բնականաբար յուրաքանչյուրիս
համար ճշտի և ճշմարիտի յուրովի մեկնաբանություն կա: Ճշմարիտը գուցե և ցավալի և դաժան կարող է լինել, բայց ավելի ընդունելի, քան
սուտը:
Ակուտագավա Րյոսկե
Ճապոնացի գրող է, ծնվել է 1892թ.-ի մարտի 1-ին, 1927թ.-ի հուլիսի
24-ին ինքնասպան է եղել: Գրել է նովելներ,
պատմվածքներ, ինչպես նաև ինքնակենսագրական ոճի երկեր: <<Սինսետե>> թերթում
1914թ.-ին լույս է տեսել նրա առաջին պատմվածքը` <<Ծերունին>>:
No comments:
Post a Comment