Թումանյանը մեծ անհատականություն էր, ուներ հասարակական մեծ
ջիղ: Իր ջանքերով է կազմակերպել հայ գրական
կյանքը:
<<Թմբկաբերդի առումը>> պոեմի մեջ Թումանյանն գովում է լավ
գործի հավերժության գաղափարը: Մարդու կյանքն անցողիկ է, գործն է միայն անմահ: Խոսքը
Թաթուլ իշխանի մասին է: Դրան զուգընթաց կերտել է նաև մատնիչ ու դավաճան կնոջ կերպարը:
Եթե փորձենք համեմատել,
ապա կտեսնենք, որ նույնն է մնացել ամեն ինչ. բոլորն էլ մահանում են, անմահ է միայն
լավ ու վատ մարդկանց մասին զրույցը: Այժմ էլ կան հերոսներ, դավաճաններ: Վերջիններս
էլ պատրաստ ու հանուն շահի, փողի ու փառքի մատնել իրենց ընկերոջը, ծնողին ու հարազատին:
Թումանյանի պոեմները
գրված են այնքան իրական և կատարյալ ձևով, որ կարող ես յուրաքանչյուրի մեջ էլ գտնել
թե' վեհ զգացումունքներ, թե' աղավաղված մարդկային անհատականություններ:
<<Անուշ>>պոեմը
սիրո մասին է, ցավալի սիրո մի պատմություն:
Թումանյանը ողբերգական
սիրավեպի միջոցով պատկերել է այնպիսի երևույթներ և հոգեվիճակներ, որոնք ուղղված են
և' նահապետական աղետավոր երևույթների, և' նոր բարոյականության դեմ: Թումանյանն տեսնում
էր, թե ինչպես են կործամվում բարոյական սրբությունները` սեր, հավատարմություն: Փողը
առաջնակարգ ուժ ունի: Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, այստեղ հյուսվում է հավերժական
սիրո պատմություն:
No comments:
Post a Comment