Showing posts with label Խոսքի մշակույթ և Գրականություն. Show all posts
Showing posts with label Խոսքի մշակույթ և Գրականություն. Show all posts

Thursday, April 24, 2014

Անտոն Չեխով

1. Ոչ ոք չի ուզում մեր մեջ սիրել սովորական մարդուն:
 Ամեն մարդ դիմացինից միշտ ակնկալում է ավելին: Յուրաքանչյուրը պատկերացնում է, թե դիմացինի հետ ինչ-որ բան այն չէ, եթե նա չի խաղում: Մարդիկ այնքան հաճախ են փոխում իրենց դիմակները, որ չես հասկանում, որն է իրականն ու սովորականը:

Thursday, February 20, 2014

Պարույր Սևակ: Բարեխոս եղիր իմ և իմ միջև

Սևակը այն հայ գրողներից է, որի գրավոր ժառանգության մի մեծ  հատված դեռևս ուսումնասիրված չէ: Նա հայ իրականության կարևորագույն դեմքերից էր, ով չէր հանդուրժում կեղծիքը, սուտը: Նա պայծառատեսի նման գալիքի նկատմամբ ուներ վառ, բայց և միևնույն ժամանակ մռայլ կանխազգացում:

Tuesday, February 11, 2014

Պարույր Սևակ: Նորից չեն սիրում, սիրում են կրկին

Սևակի ստեղծագործությունները կարդալիս թվում է`ամեն բառն ու տողը քո մասին է, քո սրտից է բխում: Այնպես է գրում, որ կարողանում է հասցնել մարդկանց սրտերին ու հոգիներին: 

Wednesday, January 29, 2014

Առաջադրանք: Հայոց Լեզու:

1. Կետադրել տրված նախադասությունները – 3 միավոր

• -Պատճառը մի գաղտնիք է, որ երևան հանել չեմ կարող,- պատասխանեց նա:
• -Սիրելիդ իմ Պապ, մեզ մնում է նոր աղետների առաջն առնել,- հուսադրված պատասխանեց Երեմիան:

Tuesday, December 3, 2013

Միջնադարյան ասացողներ, էպոսի պատմիչներ, տեղեկատվության հավաքագրում

Հայ ժողովուրդը իր գոյության ընթացքում ստեղծել է մի շարք դյուցազներգություններ, սակայն ամենահայտնին և հերոսականը կարելի է համարել <<Սասունցի Դավիթ>> էպոսը: 

Friday, November 29, 2013

Կուրտ Վոնեգուտ: 10 թարգմանական միտք

1.   Ինչքան հաճելի է ոչինչ չզգալ և միևնույ ն ժամանակ կենդանի համարվել:  

Գաբրիել Գարսիա Մարկես: 10 թարգմանական միտք

1.     Երբեք մի′ դադարիր ժպտալ, նույնիսկ եթե դու տխուր ես, որովհետև ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին:

Շառլ Բոդլեր: 10 թարգմանական միտք

1.     Սիրո մեջ կատաղեցնում է այն, որ այս հանցագործության մեջ առանց օգնականի մասնակցության չես կարող:

Thursday, October 10, 2013

Խորենացու «Ողբը» և մեր իրականությունը

Խորենացու «Ողբի» ու ժամանակակից իրականության միջև զուգահեռներ տանելիս անպայման կարող ենք նմանություններ և համեմատություններ գտնել:
Անցել է շուրջ 16 դար, և յուրաքանչյուր ժամանակահատվածում էլ տեղի են ունեցել փոփոխություններ:
Դարից դար փոխվել են մարդկային բարքերը, փոխհարաբերությունները: Չկա համախմբվածություն, սեր, հարգանք միմյանք նկատմամբ:

Saturday, June 8, 2013

Ալբերտ Քամյու

Ալբեր Քամյու  <<Օտարը>>: Վերլուծություն:

Ալբեր Քամյուն 20-րդ դարի մեծագույն դեմքերից է, որոնց մասին դժվար է նոր բառեր գտնել, պարզապես պետք է ընթերցել և փորձել ըմբռնել նուրբ, բայց միևնույն ժամանակ ճշգրիտ փիլիսոփայի, վիպասանի խոսքը: Նրա ստեղծագործություններից քչերին եմ դեռ ծանոթ, սակայն, կարդալով <<Օտարը>> վեպը, վստահաբար կարող եմ ասել, որ չեմ սահմանափակվի դրանով:

Tuesday, April 23, 2013

Հենրիկ Էդոյան: Վերլուծություն:

Ժամանակակից հայ գրողներից դեռևս քչերի ստեղծագործություններին եմ ծանոթ: Ինձ համար շատ հաճելի է տեսնել, որ հայ գրական միտքը զարգանում և բուռն վերելք է ապրում:

Tuesday, March 19, 2013

Ֆուտուրիզմի վառ ներկայացուցիչներ: Ինչ են ասել հայտնի ֆուտուրիստները:


1909 թվականին  իտալացի բանաստեղծ  և նկարիչ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին << Լը Ֆիգարո>> հանդեսում հրապարակում է ֆուտուրիզմի մանիֆեստը՝ սկիզբ դնելով ֆուտուրիստական  շարժմանը:

Monday, March 4, 2013

Դինո Բուցատի: Առնետները (Վերլուծություն)


Մենք գիտենք, որ առնետները պատկանում են կրծողների դասին: Նրանց հիմանականում կարող ենք տեսնել աղբամանների մոտ, կեղտոտ վայրերում:

Tuesday, February 26, 2013

Թումանյանի պոեմների արդիականությունը


Հայ ժողովուրդը խորապես սիրում է Թումանյանին: Նրա պոեմների մեջ խտացված է ազգայինը` պատկերները, բնաշխարհը, գեղեցիկ լեզուն:  Նա ուներ չափի մեծ զգացում, բայց և յուրաքանչյուր տողի մեջ կար հայրենասիրական մեծ ոգի:

Friday, February 15, 2013

Ալկոհոլիզմ

Հարբեցողություն՝արա՞տ, հիվանդո՞ւթյուն, կախվածո՞ւթյուն.գրավոր մտորիր այս հարցի շուրջ. Աշխատանքումդ օգտագործիր կոնկրետ ու ճշգրիտ տեղեկություններ (տեսհամացանցում), փորձիր համակողմանի մոտենալ խնդրին:

• Ալկոհոլիզմը կախվածության ձևերից մեկն է, որն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր մշտական կամ հաճախ օգտագործում են ալկոհոլ:

Wednesday, February 13, 2013

Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում» հարցեր, Անհատական աշխատանք:


1.Փորձիր բացատրել հետևյալ միտքը. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:

Tuesday, February 12, 2013

Տերյանը հասարակական քաղաքական գործիչ

Վահան Տերյանը (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյանտ) ծնվել է 1885թ.-ի փետրվարի 6-ին Ախալքալաքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունը ստացել է գյուղի դպրոցում: 1899-1906թթ. Հոր դիմումի համաձայն Վահանը ընդունվում է, և սովորում է Լազարյան ճեմարանում: 1913թ.ին ավարտում է Մոսկվայի համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը:

Monday, November 19, 2012

Ակոտագավա, Թավուտում: Անհատական աշխատանք

Պատմվածքը շատ հետաքրքիր էր իր ձևով : Հեղինակը յուրովի է ներկայացնում ցանկացած դրվագ:
Ավազակի բնավորությունը բնականաբար շատ զարմանալի էր մեզ` հայերիս համար, քանի որ հայի հոգեբանության և բնավորության մեջ չկան դաժան այդպիսի արարքներ կատարելու նկատումներ: Մարդուն կյանքից զրկելը այնքան էլ հասարակ և հեշտ բան չէ, թեկուզ կնոջը հասնելու համար: Իշխանությանը մեղադրելուն ես լիովին լիովին կողմ եմ: Այսինքն հոգեբանորեն մարդուն ճնշելով` հասնում են իրենց ուզածին, որն էլ մահին հավասար է:
 Այո տղամարդուն զրկեց կյանքից, բայց փոխարենը հոգեբանորեն այն վիճակն էր, որ մահից լավ տարբերակ չէր կարող լինել: Իր աչքի առաջ կնոջը վարկաբեկելն ու տիրելը տղամարդու համար մեծ հարված էր:

Թումանյանի պոեմները, հայ մարդու հոգեբանության արտացոլում

Թումանյանը մեծ անհատականություն էր, ուներ հասարակական մեծ ջիղ: Իր ջանքերով է  կազմակերպել հայ գրական կյանքը:

Total Pageviews