Սևակի ստեղծագործությունները
կարդալիս թվում է`ամեն բառն ու տողը քո մասին է, քո սրտից է բխում: Այնպես է գրում,
որ կարողանում է հասցնել մարդկանց սրտերին ու հոգիներին:
Սևակը մեծ անհատականություն է` ինքնատիպ ու անկրկնելի: Յուրաքանչյուրս իր պատկերացումով
է ներթափանցում ու տեղափոխվում այդ բանաստեղծությունների աշխարհը: Մեզ հաճախ է թվում,
որ այս աշխարհը հենց մեր կողմից է ստեղծվել և դրա պատճառով է այն այդքան հարազատ, սրտամոտ:
Նրա բանաստեղծությունները կարելի է ընթերցել նորից ու նորից: Այն ինքներս մեզ ճանաչելու
ուղի է բացում: Նրա պոեզիայում ամեն ինչ ունի իր գույնը, նշանակությունը, իմաստը:
Սիրում եմ կարդալ Սևակի բանաստեղծությունը,
այստեղ ասելիքը շատ է, խորհելը` նույնպես:
«Նորից չեն սիրում, սիրում են կրկին» բանաստեղծության մեջ ամեն ինչ համեմատության և փոխաբերության մեջ է դրված` զգացմունքները, ներքին խոհերը:
ՈՒ այդ ամեն ինչը դնելով համեմատության մեջ նա նորից գալիս է այն եզրակացության, որ նորից չեն սիրում, սիրում են կրկին:
Իր սիրելիի մարմնի հոտը նմանեցնում և համեմատում է տաք ալյուրից և սուրճից եկող հոտին, անքնությունից երևակայական աստղերի սանրի շոյանքը համեմատում է իր սիրելիի մատներին:
Մնացած տողերում համեմատություններն ու փոխաբերությունները ավելի խիստ երանգ են ստանում:

Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,
Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Յուրաքանչյուր անծանոթի շարժումներն ու նմանությունը կաթվածահար է անում նրան:
Իրեն տեսնելով իգրեկի դերում, հաստատ համոզված է, որ կա իր համար մի իքս, որի հետ էլ հենց կապվում է իր ապագան: Սակայն այդքանի հետ մեկտեղ կա կախյալություն, որ մարդը նորից չի սիրում, սիրում է կրկին, և արյունն ու հոգին են որոշում մարդու բախտը:
Թեկուզ մարդը ինքն է փնտրում իր բախտը, բայց բախտն է ընտրում մեզ:
Վարդանյան Լենա
12-րդ դասարան
No comments:
Post a Comment