Thursday, February 20, 2014

Պարույր Սևակ: Բարեխոս եղիր իմ և իմ միջև

Սևակը այն հայ գրողներից է, որի գրավոր ժառանգության մի մեծ  հատված դեռևս ուսումնասիրված չէ: Նա հայ իրականության կարևորագույն դեմքերից էր, ով չէր հանդուրժում կեղծիքը, սուտը: Նա պայծառատեսի նման գալիքի նկատմամբ ուներ վառ, բայց և միևնույն ժամանակ մռայլ կանխազգացում:
Եթե փորձենք վերլուծել Սևակի բանաստեղծական ներաշխարհը, նախ պետք է հասկանանք Սևակի պոեզիան. ինչի՞ց էր նա դժգոհ, ինչու՞ էր կռվում, ինչի՞ն էր նա դեմ և ինչու:
Նա ներում է, սիրում, ափսոսում, բարկանում և այդ բոլոր հակադրությունների հետ միշտ մնում էր կայուն: Մինչև չզգար երևույթը, չէր պատկերի և չէր գրի դրա մասին: Սերը Սևակի պոեզիայում իր ուրույն և բացառիկ տեղն է զբաղեցրել, քանի որ ունեցել է անհատական, անձնական արտացոլում, նա շատ սիրառատ էր:
Նրա բանաստեղծություններում կա ամեն ինչ. կարող ես հոգուդ քաղցը հագեցնել, ստանալ Սևակյան ճշմարիտ դաստիարակություն: Նա գրել է ամեն ինչի մասին, շոշափել բոլոր խոցելի թեմաները, ուսումնասիրել  մարդկանց բոլոր տեսակներին: Յուրաքանչյուր բանաստեղծության մեջ հաստատ կգտնես քեզ համար գրված տողեր:
Ինձանից երկար ժամանակ պահանջվեց մինչև ընտրեցի Սևակի այս բանաստեղծությունը:
Սևակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից կարող եմ առանձնացնել նաև «Բարեխոս եղիր իմ և իմ միջև» բանաստեղծությունը, որը բողոքի ձայն է, օգնության խնդրանք ուղղված Մարիամին:
Սևակի խնդրանքը այստեղ իր ներսում ապրող երկու «ես»-երի միջև բարեխոս լինելն է: Ճահճում ապրելով` նա փորձում է մաքուր ու անաղարտ մնալ: Նա իր խռովքն է արտահայտում աշխարհի հանդեպ, խնդրում Մարիամին այնպես անի, որ գոհ լինի աշխարհից, որ նույնիսկ քաղցն ու ծարավը նրա հոգին չխռովվեն:

Ես խռովել եմ նաև աշխարհից.
Ե′կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ,
Թե չէ ես այսպես ապրել չե՜մ կարող:
Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին
Լիացա′ծ, ժպտո′ւն ու գո՜հ աչքերով`
Հաղթելով և′ քաղց, և′ պապագ-փափագ:

Իր աչքերում իրեն խանգարող շատ մանրուքներ է տեսնում: Նրա վրա ազդում է ցանկացած բան, ուզում է ապրել բարի այս կյանքում: Սևակին հատուկ են գեղեցիկ փոխաբերություններն ու համեմատությունները:

Ուզում եմ ապրել անչար ու բարի`
Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես..
Մի բու թառել է իմ զույգ աչքերին.
Թռցրո′ւ նրան:
Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել.
Կորցըրո′ւ այդ ձուն:

Մարիամին խնդրում է իր ներսում կուտակված ճանճերին ցրել, իրեն դրսից ու ներսից կապույտով ներկել , քանի որ լսել էր, իբր կապույտի վրա ճանճեր չեն նստում ու հագցնելով կապույտ ներսից ու դրսից, իրեն գոնե մի փոքր պաշտշանված, գոհ ու անաղարտ զգալ:
«Ժողովուրդը քեզ ծնեց մաքառման գնով, ծնեց ժամանակին, որպեսզի քո միջոցող երգեր իր ցավն ու ուրախությունը: Այդպիսի անհատներ ժողովուրդը հեշտությամբ չի ծնում և չի կարող հեշտությամբ բաժանվել նրանցից»:
Մարտիրոս Սարյան



Վարդանյան Լենա
12-րդ դասարան


No comments:

Post a Comment

Total Pageviews