Wednesday, February 13, 2013

Ռիչարդ Բախ.«Հեռավոր վայրեր չեն լինում» հարցեր, Անհատական աշխատանք:


1.Փորձիր բացատրել հետևյալ միտքը. «Կարո՞ղ են արդյոք տարածությունները մեզ ընկերներից բաժանել: Եթե դու ուզում ես լինել Ռեյի հետ, մի՞թե արդեն նրա հետ չես»:
 Եթե ընկերները հավատարիմ են միմյանց, եթե նրանք իսկակական ընկերներ են, ապա ոչինչ ու ոչ ոք չի կարող բաժանել, նույնիսկ տարածությունը:
 Եթե ճանապարհորդում է, որ հասնի փոքրիկ աղջկա ծննդյան տարեդարձին, նշանակում է թեկուզ հոգեպես նա միշտ փոքրիկի հետ է:

2. Խորհիր այս մասին. «Ես վատ եմ հասկանում այն, ինչ դու ասում ես, սակայն ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչու՞ ես քո ընկերուհուն «ՓՈՔՐԻԿ» անվանում»:
 Այսինքն Բախի մտքերը բավականին խորն են, միանգամից հասկանալ դժվար է: Պետք է լինես այնքան խորիմաստ ու խելացի մարդ, որ փորձես ճիշտ ընկալել: Աղջկան փոքրիկ է անվանում, որովհետև, լինելով հասուն մարդ, նա ընկերություն է անում 5-ամյա աղջկա հետ:
4. ü Բացատրիր.«Որովհետև շատ կարևոր է, ասաց նա, որ դու ինքդ հասկանայիր ճշմարտությունը: Մինչև դու ինքդ չհասկանաս, դու կապրես միայն ճշմարտության փոքր մասով` դիմելով մեքենաների, մարդկանց, թռչունների օգնությանը: Սակայն հիշիր, ասաց նա, ճշմարտությունը, եթե նույնիսկ դու դա չես հասկացել, չի դադարում ճշմարտություն լինելուց»:
Ճշմարտությունը հասկանալը իսկապես կարևոր է: Երբ ինչ-որ բան անհասկանալի է, փորձում ես այլ ուղիներ փնտրել, որ հասկանաս և փնտրես ճշմարտությունը:
5.  Ի՞նչ ես հասկանում ճշմարտություն ասելով, հիմնավորիր միտքդ:
Ճշմարտությունը իմ կարծիքով բնության կողմից ընդունված և հաստատված նորմեր են, որոնք անխախտելի են: Ճշմարտություն կա ամեն տեղ և ամեն ինչում: պետք է պարզապես կարողանալ գտնել այն: Եթե դու գտել ես քո փնտրածը, ապա քեզ ավելի լիարժեք և բավարարված ես զգում:
6. Բացատրիր. «Եվ երբ կգա այդ օրը, դու պիտի տաս քո նվերը նրան, ով կկարողանա այն օգտագործել, ով կկարողանա հասկանալ, որ այս աշխարհում բոլոր կարևոր իրերը պատրաստված են ճշմարտությունից և բերկրանքից, ոչ թե կտորներից և ապակուց»:
 Կարծում եմ այստեղ նկատի են ունեցել նվերի, ոչ թե նյութական, այլ հոգևոր կողմը: Այսինքն, եթե կա մաքուր ընկերություն, հառգանք, սեր, ապա պետք չէ ընկնել շահի, նյութականի հետևից: Կարևորը մաքրությունն ու ճշմարտությունն էմարդկային փոխհարաբրություններում:
7. Ինչպիսի՞ նվերներ ես սիրում ստանալ, ի՞նչ է նվեր ասվածը քեզ համար:
Նվեր ստանալիս երբեք չեմ նայում նվերի արժեքին կամ չափին: Կարևորում եմ այն, թե նվերը ում կողմից է: Այն կաթող է փոքրիկ արձանիկ կամ նկար լինել, կամ գեղեցիկ ու իսրտե բարեմաղթանք:
8. Գտիր այլ հետաքրքիր մտքեր այս պատմվածքից, փորձիր բացատրել:
 Դու այն մարդկանց երեխան չես, ում մայրիկ ու հայրիկ ես կոչում, դու նրանց ուղեկիցն ես իրերը հասկանալու ուղու վրա: Իմ կարծիքով իսկապես ճշմարիտ միտք է արտահայտած: Երբ ծնող ես դարնում, սկսում ես իրերին այլ կերպ նայել: Ծնողական պարտականությունը ու պարտավորվածության զգացումը երեխայի ծննդից հետո դարնում են կարևորագույն  պայման:
10.Գտիր, ներկայացրու հետաքրքիր տեղեկություններ Ռիչարդ Բախ ստեղծագործողի մասին:
Ռիչարդ Բախը ծնվել է 1936թվականի հուլիսի 23ին, ամերիկացի գրող, հայտնի է <<Ջոնաթան Լիվինգստոն ճայը>>1970թ.
<<Պատրանքներ>> ստեղծագործություններով:
Մի քանի անգամ ամուսնացել է: Առաջին ամուսնությունից 6 երեխա է ունեցել:
Բախը փոքր ինքնաթիռով փորձել է վայէջք կատարել, բայց վթարի է ենթարկվել: Զբոսաշրջիկները գտել են և տարել հիվանդանոց:
Ռիչարդ Բախը հանդիսանում է հեռավոր բարեկամը կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի:




No comments:

Post a Comment

Total Pageviews