Friday, February 15, 2013

Ալկոհոլիզմ

Հարբեցողություն՝արա՞տ, հիվանդո՞ւթյուն, կախվածո՞ւթյուն.գրավոր մտորիր այս հարցի շուրջ. Աշխատանքումդ օգտագործիր կոնկրետ ու ճշգրիտ տեղեկություններ (տեսհամացանցում), փորձիր համակողմանի մոտենալ խնդրին:

• Ալկոհոլիզմը կախվածության ձևերից մեկն է, որն առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր մշտական կամ հաճախ օգտագործում են ալկոհոլ:
Այն կարելի է համարել և հիվանդություն, և կախվածություն: Մարդը փորձում է իր խնդիրները մոռանալ խմիչքի միջոցով: Այդ մարդիկ իմ կարծիքով ուղղակի վախկոտներ են, թուլամորթներ, ովքեր չեն կարողանում լուծել իրենց կարծիքով անհնարին, բայց միևնույն ժամանակ, շատ հեշտ հաղթահարելի խոչընդոտները և դիմում են խմիչքի օգնությանը: Հասուն մարդը պետք է գիտակցի՝ որն է իր համար լավ, որը՝ վատ: Այժմ շատերս էլ հանդիպած կլինենք ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց: Նաև կարծում եմ՝ պետք չէ մեղադրել հարբեցողներին, քանի որ չգիտես, թե նա ին ՞չ հոգեվիճակում է, ին՞չու է այդ քայլին գնում, չէ որ կործանում է ինքն իրեն, ին ՞չ որ բան մի գուցե ստիպում է: Քանի որ յուրաքանչյուրն ունի իր սոցիալ- հոգեբանական պատճառները,իր տրամաբանական բացատրությունը: Հետաքրքիր է՝ նրանք մտածում են կողքինի մասին, ում ցավ են պատճառում, որ կողքինն ամաչում է իր այդ քայլի համար: Պարզապես պետք է ընդունել դիմացինին այնպես, ինչպիսին նա կա: Փորձել օգնել դուրս գալ այդ իրավիճակից և չմեղադրել ամեն ինչում, ամենուր: Հարբեցողության համար կան բազմաթիվ պատճառներ`
Հոգեհաց, տոներ, հանդիպում, բաժանում,
Կնունք, հարսանիք և ամուսնալուծություն,
Տխրություն, զղջում, ուրախություն
Հաջողություն, պարգևատրում, նոր պաշտոն
Եվ ուղղակի հարբեցողություն` առանց պատճառի
Հաճույքի և հիվանդության սահմանագծին չկա զգուշացնող ցուցանակ, մարդն անցնում է` այդ սահմանագիծը չնկատելով: Ի դեպ, կան նշաններ, որոնք օգնում են ճանաչել անհատին, որն արդեն անցել է այդ սահմանը: Ամենատարածվածը. Ալկոհոլի օգտագործումը սկսում է ոչ թե հաճույքի համար, այլ` տհաճություններից ազատվելու: Արյան մեջ ալկոհոլին ոչինչ չի փոխարինում. Դժվարանում է և′ քնելը, և′ ուտելը, և′ ընկերների հետ շփվելը:
• Հարբեցողությունը մարդու բանականությունն ապականող թույն է.որովհետև եթե նույնիսկ չի սպանում, գոնե մթագնում է:
• Հարբեցողությունը հույժ վնասակար է, որովհետև մարդուն անխելք, շռայլ ու անարգ է դարձնում: Որովհետև հարբեցողը, խելքը կորցնելով, կորցնում է ունեցվածքն ու պատիվը:
• Եվ ինչպե՞ս մարդ կոչվի հարբեցողը, որ զուրկ է բանականությունից. որովհետև պատահում է՝ խելագարի պես ցնորվում է, կամ իբրև դիվահար մոլեգնում, կամ գայլի պես դժնի դառնում, կամ էլ մեռյալի պեսանզգայանում:
Էլ չեմ ասում, որ կույրի պես չի կարողանում տեսնել բարեկամին ու թշնամուն և խուլի պես չի կարողանում լսել խրատական խոսքերը: Ուստի բոլոր ազգերի մոտ պահվեց այս օրենքը՝ հարբեցողին չխրատել, քանի դեռ չի սթափվել:
• Տարեցտարի ընդլայնվում է գինու, կոնյակի ու օղու արտահանման ու ներկրման սահմանները, սակայն այս տարի պարզվում է, որ օղու սիրահարների թիվը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվան։ Ցավալի է, բայց պետք է նշել, որ նրանց թիվը գրեթե 3 անգամ ավելացել է, իսկ դա նշանակում է, որ օղու սպառումը ևս գերազանցում է։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով՝ հայերն օգտագործել են շուրջ 40% ավելի օղի:
• Լայն ճանաչում են ստացել անցյալում կիրառվող ալկահոլոմոլության բարոյա-էթիկական կոնցեպցիաները: Ալկոհոլի միջոցով ուժեղ թունավորումը դիտվում էր որպես ինքնավնասում սեփական կամքով: Դեռ առաջին դարում հռոմեացի փիլիսոփա Սենեկան գրում է. <<Հարբեցողությունը հանդիսանում է խելագարության վիճակ, որն առաջացնում են նպատակաուղղված>>:
• 18-19-րդ դարերում լայն զարգացում ստացավ այն կոնցեպցիան, համաձայն որի ալկոհոլամոլությունը դա հիվանդություն չէ: Ալկոհոլ օգտագործողներին համարում էին մեղսակիր, հանցանք գործող, նրանց հավասարեցնում էին գողերի, հանցագործների, մարդասպաների հետ: Այս գաղափարը ակտիվորեն քարոզում էին եկեղեցիները, և ալկոհոլիկներին ցույց չէր տրվում որևէ բժշկական օգնություն, այլ նրանց ստիպում էին խրատներ և քարոզներ լսել:
• Կուպերը նշում է, որ ալկոհոլամոլային խմիչքների օգտագործումը հանդես է գալիս որպես պաշտպանական մեխանիզմ, որը ալկոհոլամոլիկներին պաշտպանում է ներքին անելանելի հոգեկան վիճակներից (վախի, մեղքի, ամոթի զգացումներ):
• Ալկոհոլամոլությունը հանդիպում է նաև երեխաների, նամանավանդ դեռահասների մոտ, որի պատճառը մեծահասակների կողմից սեփական դիրքորոշումների ընդունումը պարտադրելն է: Այս տարիքում հենց ալկոհոլամոլության պատճառ կարող է հանդիսանալ ալկահոլամոլ ծնողի վարքի նմանակումը: Ամոթխածությունը նույնպես կարող է ալկոհոլամոլության պատճառ հանդիսանալ: Քանի որ ալկոհոլը նրանց թույլ է տալիս թուլանալ և շփվել ավելի ազատ:
• Պորտսմուտի համալսարանի մասնագետները համոզված են, որ որքան բարձր է երաժշտությունը, այնքան մարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում: Բարձր երաժշտության տակ խմիչքը նրանց ավելի «համեղ» է թվացել ու անընդհատ ցանկացել են խմել: Այս եզրակացությունը գալիս է հիմնավորելու, թե ինչու են գիշերային ակումբներում ու դիսկոտեկներում մարդիկ ավելի շատ ալկոհոլ օգտագործում, քան ցանկացած այլ վայրում:

Վարդանյան Լենա 
11-3 դասարան















No comments:

Post a Comment

Total Pageviews