Հայ ժողովուրդը խորապես սիրում
է Թումանյանին: Նրա պոեմների մեջ խտացված է ազգայինը` պատկերները, բնաշխարհը, գեղեցիկ
լեզուն: Նա ուներ չափի մեծ զգացում, բայց և
յուրաքանչյուր տողի մեջ կար հայրենասիրական մեծ ոգի:
Թումանյանի պոեմներում տեսնում ենք հայի ազգային կյանքը, հոգին և թե ինչպես է ապրում իր հերոսների ճակատագրով:
Այստեղ արտացոլվում են հայ շինականի կյանքը, դժվար կենցաղը, միևնույ ն ժամանակ հայ գյուղացու լավատեսությունը, ազնիվ գծերը` արդարամտություն, մարդասիրություն:
Նրա գրած պոեմները նվիրված են հայի կյանքին, նրա ներկային և անցյալին:
Նրա ստեղծագործություններում հնչող մտքերը արդիական են թե 20-րդ դարի սկզբին, թե հիմա և միանշանակ արդիական կլինեն հետագա մի քանի դարերում:
Թումանյանի պոեմների կենսական հիմքը նահապետական, գյուղական աշխարհում աղջիկների վաղահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են: Օրինակ` <<Անուշ>> և <<Մարո>> պոեմների ողբերգությունը գյուղական աղջիկների ողբերգությունն է:
Թումանյանը, երես թեքելով նոր աշխարհի բարոյական աղետներից, հյուսում է հավերժական սիրո պատմությունը` այնտեղ դնելով նաև վեհ իդեալներ:
<<Անուշ>> պոեմում Անուշի մեջ կա և գեղջական պարզություն, անաղարտություն, միամտություն, և սիրելու անսահման կարողություն:
Մեր օրերում իրական և մաքուր սիրո դժվար թե հանդիպենք: Այժմյան սերը հիմնված է շահի, կեղծիքի և անվստահության հիման վրա: Ներկայումս չենք հանդիպի Թումանյանական ոչ միայն Անուշի և Մարոյի, այլ նաև Սարոյի և չոբան Կարոյի նման անհատականությունների:
Թումանյանը իր պոեմներում շատ գեղեցիկ և վառ է նկարագրում գյուղերն ու բնություն: Իր հերոսներին ձուլում է բնության հետ, փորձում նրանց դարձնել բնության մի մասնիկ:
Հերոսները պոեմներում խոսում են բնության հետ, նույնանում նրանց հետ, կիսում են իրենց վիշտը:
Թումանյանը նկարագրելով գյուղի առօրյան` պատմում է նաև Համբարձման տոնի, գյուղական ծեսերի, ադաթների, հարսանինքների մասին, որոնք մեր օերում պահպանված չեն: Իհարկե կան նահապետական շատ սովորություններ և ավանդույթներ, որոնք մոռացվել են, և չեն կիրառվում: Հիմա երտասարդությունը ձգտում է նորարարության, ազատության:
Թումանյանի հանճարեղությունը և եզակիությունը կայանում է ոչ միայն նրա ստեղծագործությունների, այլև նրա անկրկնելիության և երբեք արդիականությունը չկորցնելու մեջ: Թումանյանը մեծ դեր ունի մեր գրականության մեջ, և դարեր շարունակ չի մոռացվի:

Վարդանյան Լենա
11-3 դաս.
11-3 դաս.
No comments:
Post a Comment