Wednesday, February 13, 2013

Ֆրանցիսկո Սուրբարան


Ֆրանցիսկո Դե Սուրբարանը ծնվել է 1598թ.-ին:
Նա ծնվել է գյուղական միջավայրում, գեղարվեստական կրթություն է ստացել Սևիլիայում: Ծագումով գյուղացի լինելով` Սուրբարանը կապված մնաց հողի, առարկաների, իրերի հետ:
17-րդ դարը տվեց ևս մի տաղանդավոր նկարիչ Ֆրանցիսկոյին:





16 տարեկանում նա ընդունվեց հանրահայտ նկարիչ Պետրո դե Վիլյանուեվի մոտ դասնթացների: Նա 3 տարի անց արդեն ինքնուրույն լինելով ստացավ պատվերներ անգամ եկեղեցիներից:  Նա շատ դժվարությամբ բացեց իր արվեստանոցը:  Նա իր ամբողջ կյանքում յուրահատուկ ուշադրության չի առժանացել: Իսկ հիմա նրան համարում են տաղանդաշատ մարդկանցից մեկը:  Նա գրել է կույսերի մասին, նրանց ապրած կյանքի ծառայությունների և չարչարանքների մասին: 1658թ-ին նկարիչը տեղափոխվում է Մադրիդ:


  

Իր նկարները տարբերվում էր նրանով, որ չկար տանջանք, և նա սիրում էր նկարել եկեղեցականներին:  ԻՐ հայտնի նկարներից մեկը դա Սվ. Լավրենտինն է նկարված 1636թ.-ին, որը այս պահին Էրմիտաժում է:











1634թ.-ին նա նկարեց`  <<Հերկուլեսի Սխրագործություն>> կտավը: Այդ նկարըը իր նկարած ոչ մի նկարներին նման չէրԱյս նկարից հետո Իսպանիայի թագավորը նրան հռչակեց  Պալատական նկարիչ: 2011թ.-ից այս նկարը Իսպանիայի արծաթե մանրադրամի վրա է:
Սուրբարանը 1630-1640թթ.-ին նա վայելում էր իր փառքն ու հռչակը, իսկ 1634թ.-ին, երբ տեղափոխվում էր Մադրիդ արդեն գտնվում էր ծայրահեղ աղքատության մեջ:
Սուրբարաը` երբ որ նկարում էր Իսպանիայի եկեղեցիներում, Լատինական Ամերիկայում միևնույնն է նրա նկարների մեջ կգտնեիր 17-րդ դարը Իսպանիայում: Նա իր բոլոր կերպարները նկարում էր շատ խիստ հայացքով, թափանցիկ, հասարակ տղաների և եկեղեցական աշխատողներին:
Նրա նկարները շատ հասարակ,պարզ ու միանման են: Շատ հեշտ է կռահել տրամադրությունն ու գործողությունն :



   Սուրբարանը ժամանակավոր խնդրեց իրեն փոխանցել կերամիկական որմնանկարը 16-րդ դարի, որից նա ստացավ դեկորատիվ շատ գեղեցիկ մի կերպար: Ծածկոցի ֆոնը  Մադոննա  Մելոսերսիայի, որը նման էր թատրոնի վարագույրի:






    1629թ.ին ավարտեց <<Բոնավետուրի>> հավաքածուն: Հավաքածուն շատ յուրօրինակ էր եկեղեցական թեմայով, և 17-րդ դարի ոճով:














Սուրբարանը նկարել է ծանր գործվածքե հագուստով աստվածաբանների, գրողների` բնանկարի կամ ճարտարապետության ֆոնում, նրանց առատորեն լուսավորելով վերևից: Պատկերահանվողները սովորաբար նկարված են ամբողջ հասակով, հանգիստ կեցվածքով` ասես պատմում են իրենց գործերի մասին:
 Բուռն քնարական ապրումները նրանց դեմքերին հակադրություն են ստեղծում զուսպ, բայց շարժմունքների հետ: Շատ նկարներ զուրկ են կրոնականությունից:






   Հերոսական  <<Սուրբ Կասիլդա>> նկարը, որը հիմա գտնվում է թանգարանում: Ըստ առասպելի նա  Տոլեդոյի ղեկավարի աղջիկն էր: Նա պատկերված է շատ թանկարժեք  գործվածքներց կարված շքեղ զգեստով` ծաղիկներով զամբյուղը ձեռքին:












     Իսպանիայում արդեն 17-րդ դարի սկզբին Սուրբարանը սկսեց նկարել նատյուրմորդներ, տեսարաններ կապված առօրյայի հետ:  Նրա նկարների դասավորվածությունը շատ խիստ էր, և հիմնականում մի քանի գույնային գամաներով: 






  Սուրբարանը իր կյանքի վերջին տարներին փոխել էր իր ոճը, նկարների մեջ մտցրել էր փափկություն, տաքություն, և նրբություն: Այս ամենի վառ օրինակն է <<Մարիամի պատանեկությունը>> նկարը, որը  մոտավորապես 1660 թ.-ին գտնվում էր Սանկտ-Պետերբուրգում>>:









Արվեստանոցը որտեղ նա նկարում էր շատ խիստ դասավորվածություն ուներ` մռայլ գրապահարաններ, եկեղեցական գրքեր, և մի փոքրիկ պատուհան որտեղից ընկնում էր լույս:
Նրա նկարների դասավորվածությունը շատ խիստ էր, և հիմնականում մի քանի գունային գամաներով: 
 Անգամ ամենափոքրիկ առարկան նա մանրակրկիտ  ուսումնասիրում էր, թե լուսավորվածությունը, թե դասավորվածությունը  որպեսզի նկարը լիներ ինչքան հնարավոր է անթերի:

Սուրբարանը պայքարում էր, որպեսզի իր նկարների ոճը չփոխվեր,  և դրա համար չկարողանալով պահպանել իր նկարների համբավը:Ըստ պահանջարկի այլ ոճի նկարներ էին ակտուալ:
Իվիճակի չլինելով վերականգնել իր վաղեմի համբավը  նա մահացավ աղքատության մեջ օգոստոսի 27-ին 1664թ.-ին Մադրիդում:
Իր 66 տարիներից հետո նա թողեց շատ մեծ ժառանգություն, կտավներ, որոնք այժմ  գնահատվում են շատ թանկ:
 Ֆրանցիսկոն  մահացավ չիմանալով, որ իր կտավները այդքան մեծ արժեք ունեն, իսկ ինքը այդքան մեծ հռչակ:


Օգտվել եմ հետևյալ աղբյուրներից`

Վարդանյան Լենա    
     11-3 դասարան                         










No comments:

Post a Comment

Total Pageviews