Wednesday, February 20, 2013

Ին՞չ է իշխանությունը:

   Մարդու կյանքի իմաստը 
իշխանության ձգտումն է:
Նիցշե












  Իշխանությունը ծագել է մարդկային հասարակության առաջացման և ձևավորման հետ զուգահեռաբար, այսինքն`մարդկանց համատեղ ապրելու, սոցիալական հարաբերություններ հաստատելու  համար: 
 Իշխանությունը մարդկանց վրա ազդելու և նրանց ֆիզիկական և հոգեկան ուժերը ինչ-որ նպատակների ծառայացնելու կարողությունն է: Ցանկացած ոլորտ ուսումնասիրելիս` աշխատանքային խումբ, ընտանիք, ռազմական գործունեություն, կտեսնենք, որ մարդիկ միշտ միմյանց վրա ներգործում են: Իշխանությունը սոցիալական երևույթ է և գտնվում է անընդհատ զարգացման և ձևավորման գործընթացում: Այն թույլ է տալիս թափանցելու կյանքի բոլոր ոլորտները և կապ ունի ինչպես սոցիալական խմբերի, այնպես էլ անհատների գործունեության հետ:

 Տարբեր ժամանակաշրջաններում իշխանության հարցին տվել են տարբեր մեկնաբանություններ` ցույց տալով այս կամ այն առանձնահատկությունը:
 Պլատոնը փորձում էր պարզել իշխանության ծագման աղբյուրը, պետության կառուցվածքում նրա իրական դերը:
  Արիստոտելը գտնում էր, որ մարդը կարող է ապրել հասարակության մեջ, որտեղ առանց իշխելու և ենթարկվելու կյանքի գոյությունը հնարավոր չէ:
 Հոբսը գտնում էր, որ բոլոր մարդիկ էլ ծնված օրվանից մինչև մահ անընդհատ ձգտում են իշխանության, քանի որ դրանով է պայմանավորված մարդու հետագա բարեկեցությունը:
  Ըստ Մ.Վերերի իշխանությունը մարդուն նրա կամքից անկախ գործելու կամ չգործելու պարտադրանք է:

Իշխանությունը սոցիալական այնպիսի հարաբերություն է, որը հնարավորություն է տալիս  մեկ սյուբեկտի որոշումներ կայացնել, որոնց կատարումը մեկ այլ սուբյեկտի համար պարտադիր է:
  Եթե հասարակության մեջ հաստատված են ժողովրդավարական կարգեր, այս պարագայում իշխանությունը սուբյեկտների միջև հարաբերություն է, որտեղ ամեն ինչ ընկած է համոզմունքների, հեղինակության, փոխադարձ շահերի վրա, ինչն էլ օգնում է դժվար իրավիճակներում համատեղ լուծումներ գտնելու ժամանակ:

 Այսինքն կա շահերի որոշակի համընկնում, ինչն էլ օգնում է իշխանության ամրապնդմանը:
 Կարելի է ասել, որ ՀՀ-ում 1990թ. Մայիսին ձևավորված նոր իշխանությունը ձևական էր և նպատակ ուներ իրագործելու միանգամայն այլ ծրագրեր:
 Մի բան պարզ է, Հայաստանը որպես պետություն չի կայացել դեռևս, չի կայացել քաղաքական համակարգի շատ կառույցներ, չի հաստատվել օրենքի իշխանությունը: Հ-ում դեռևս չեն հաստատվել ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները և գտնվում են ձևավորման փուլում, պետությունը, իշխանությունը օտարված են ժողովրդից:
 Շատ ցածր է ժողովրդի քաղաքական գիտակցության աստիճանը:
 Թուլանում են և դա վերագրում շուկայական հարաբերություններին: Անպատժելիությունը մտածելակերպ է դարձել, շատ հեշտությամբ չարաշահում են դիրքը` իրենց նպատակներին հասնելու համար:
  ՀՀ-ում իշխանությանը բնորոշ է այն բացասական գծերը, ինչը սովորաբար բնորոշ է նոր ձևավորվող և անցումային շրջանի իշխանություններին:



Օգտվել եմ`համացանցից, և հետևյալ գրքերց
Պետրոսյան Ռ. <<Քաղաքագիտություն>> 
Պողոսյան Վ.<<Քաղաքագիտություն Հանրագիտական բառարան>>
Նալչաջյան Ալ. <<Սոցիալական հոգեբանություն>> 
Վարդանյան Լենա
11-3դաս.

No comments:

Post a Comment

Total Pageviews