Արդյունաբերական
ձեռնարկությունների մեծ խտություն կա հատկապես Երևանում, Վանաձորում,Կապանում, Ալավերդում,Արարատում: Դրանց
հարող տարածքներում էլ նկատվում են երկարատև (2-3ամիս)
ջերմաստիճանային շրջադասություններ, և վատանում է բնական միջավայրի որակը մարդու
համար:
Վերջին ժամանակներս ՀՀ-ում
փակվել են վտանգավոր արտանետումներ ունեցող առանձին արտադրամասեր ու գործարաններ,
տեղադրվել են հատուկ գազազատիչ կայանքներ, նավթամթերքով աշխատող բազմաթիվ
ավտոմոբիլներ անցնում են հեղուկ գազով աշխատելու, իրականացվում են այլ միջոցներ:
Հանրապետության ամբողջ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության բազմաթիվ դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության աստիճանի մասին:
Հանրապետության ամբողջ տարածքում գործում են օդային ավազանի վերահսկողության բազմաթիվ դիտակետեր, որոնք պարբերաբար գրանցում և հաղորդում են տեղեկություններ օդի աղտոտվածության աստիճանի մասին:
Մշակված են
աղտոտվածության կանխատեսումների մեթոդներ, որոնց օգնությամբ հաշվարկվում է, թե
ինչպիսի իրավիճակ է սպասվում մոտակա օրերին այս կամ այն շրջանում և հարկ եղած
դեպքում, բնակչությունը զգուշացվում է անբարենպաստ
և արտակարգ վիճակների մասին:
Մթնոլորտի աղտոտման
հիմնական աղբյուրները քիմիական գործարաններն են:
Շրջակա միջավայրի աղտոտում
Շրջակա միջավայրի
աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար
ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են
շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ:
Բնածին աղտոտիչներն
առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի,
ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության
հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական,
գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը
ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման
(ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:
Լուծման հիմնական ուղիները
Վերահսկող մարմինները պարտավոր են որակական և քանակական վերահսկողություն իրականացնել:
Մթնոլորտի վիճակի բարելավման այլ մոտեցում է հանդիսանում առաջավոր տեխնոլոգիական գործընթացների կիրառումը, վնասակար նյութերի փոխարինումը անվնասներով, հումքի մշակման չոր եղանակների փոխարեն խոնավների կիրառումը:
Որպես կանոն, արդյունաբերական ձեռնարկություններում օգտագործվում են գազամաքրման և փոշեորսման գործընթացներ կամ սարքեր` փոքրացնելու յկամ կանխելու համար արտանետման մեծությունը: Գազամաքրման գործընթացները կարող են նաև քայքայել կամ փոխել նրանց քիմիական կամ ֆիզիկական հատկություններն այնպես, որ այն դառնա պակաս վտանգավոր:
Որոշ դեպքերում օգտագործում են մթնոլորտում նոսրացման մեթոդը: Ծխնելույզները պետք է բավականաչափ բարձր լինեն (300-350
մետր)` աէրոդինակիմ ստվերների գոտում շենքի շուրջը օդի հոսանքի ճանապարհով խառնուրդների լավ նոսրացումն ապահովելու համար: Բացի դրանից, անհրաժեշտ է հաշվի առնել արտանետումների ջերմաստիճանը և խողովակների տեղը: Ձեռնարկությունները կառուցում են քամոտ վայրերում: Մի շարք ձեռնարկություններում գազերն օգտագործվում են շենքերի ջեռուցման համար, իսկ դրանց ավելցուկն ուղղվում է ջերմակենտրոն:
Միայն գործարանները չեն, որ աղտոտում են մթնոլորտը,մթնոլորտը աղտոտում են բոլոր տրանսպորտային միջոցները` բացառությամբ էլեկտրոտրանսպորտից:
Օդի ԱՂՏՈՏՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՂՋ ԲՈՒՍԱԿԱՆ և ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ:
Մթնոլորտի աղտոտման
հիմնական աղբյուրը մարդն է:
No comments:
Post a Comment