Վահան Տերյանը
(Վահան
Սուքիասի Տեր-Գրիգորյանտ) ծնվել
է 1885թ.-ի փետրվարի 6-ին Ախալքալաքի Գանձա գյուղում: Նախնական
կրթությունը ստացել է գյուղի
դպրոցում:
1899-1906թթ. Հոր դիմումի համաձայն Վահանը ընդունվում է, և
սովորում է Լազարյան
ճեմարանում: 1913թ.ին
ավարտում է Մոսկվայի
համալսարանի պատմալեզվաբանական ֆակուլտետը:
1908թ.-ին
հրատարակել է <<Մթնշաղի
անուրջներ>> ժողովածուն: 1913-1917թթ. Սանկտ-Պետերբուրգի արևելյան լեզուների բաժնում է սովորում: Ուսումնասիրում է պարսկերեն, արաբերեն, վրացերեն:
Տերյանը, որպես
հասարակական քաղաքական գործիչ, մեծ
ներդրում է ունեցել: Լազարյան ճեմարանում իր մի քանի ընկերների հետ (Ց.Խանզադյան, Օն. Օհանջանյան, Մ.Քարամյան) հրատարակում է
<<Հույս>> ձեռագիր թերը: Այստեղ պոեզիայի բաժնում տեղ են գտնում Տերյանի
բանաստեղծությունները, և հանդես էր գալիս Շվին, Վոլո կեղծանուններով: Ճեմարանում Տերյանը
ծանոթանում է Ավ. Սահակյանի հետ, որի համար շատ ուրախ էր:
<<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն Տերյանին
հռչակեց որպես բանաստեղծ: Սկսվել էր Տերյանական ժամանակաշրջանը: Սիրահարների նվերը
միմյանց միայն <<Մթնշաղի անուրջներն>> էին:
1910-ից զբաղվել է << Գարուն>> գրական-գեղարվեստական
ալմանախի խմբագրությամբ: Կազմակերպել է <<Պանթեոնի>> խմբագրությունը:
Կատարել է շատ թարգմանություններ:
Առաջինը Օսկար Ուայլդի <<Սալոմեն>> էր:
Նա հասկանում էր, որ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագիրը
լուծվել է Ռուսաստանի իշխանությունների կողմից: 1917թ.-ին Բոլշևիկները իշխանությունը
իրենց ձեռքը ձեռքը վերցրեցին , անհրաժեշտ էր ազնիվ և գաղափարական մարդկանց օգնությունը,
որն էլ իր վրա վերցրեց Տերյանը:
Նա հավատում էր բոլշևիկների խոստումներին, և անդամակցելով
այդ կուսակցությունը, մասնակցեց նաև հայկական զորքերի կոմիսարիատի կազմակերպման աշխատանքներին:
Նա ստանձնեց կոմիսարի տեղակալի պաշտոնը: Տերյանին
էր հանձնարարվել գրել Թուրքահայաստանի մասին դեկրետի նախագիծը:
Դեկրետը ստորագրվում է Լենինի կողմից, սակայն Ստալինը
որոշ կետեր հանում է այդ նախագծից:
1918թ.-ին Հյուսիսային Կովկասում և Աստրախանում քաղաքացիական
պատերազմ էր: Տերյանը վտանգելով իր կյանքը , անձամբ է զբաղվել հայ փախստականների կացարանի,
սննդի և դեղորայքի հարցերով: Տերյանը օգնել է նաև հայ շնորհալի երիտասարդներին , գումար
և փաստաթղթեր տրամադրել, որպեսզի հասնեն Մոսկվա
և կարողանան իրենց տաղանդը ամրապնդեն:
Տերյանը փրկել է նաև Մոսկվայի հայկական եկեղեցու հարստությունը, որոնք էլ հետագայում վերադարձվել
են Սբ. Էջմիածին (ԽՍՀՄ-ի հաստատումից հետո):
Բրեստ-Լիտովսկի բանաբանակցությունների ժամանակ Տերյանը
մասնկացել է որպես խորհրդական, առանց ձայնի իրավունքի, սակայն անընդհատ վիճել է և բողոքել,
որով էլ արժանացել է Տրույկու և Ստալինի թշնամանքին:
Ստալինը Սերյանին հեռացնում է աշխատաքից և Ղրիմ ուղարկելու
որոշում կայացնում: Նրանք գտնում են Տերյանից ազատվելու իրենց ձևը: Գիտեին,
որ տուբերկուլյուզով հիվանդ Տերյանը չի կարող այդքան դաժան ճանապարհը անցնել
և հաղթահարել:
Տերյանը մահացավ Օրենբուրգում,
1920թ.-ի հունվարի 7-ին:
Տերյանը, լինելով սերն ու գեղեցկություն գովերգող
բանաստեղծ, շատերին թվում էր` նա թուլակազմ անձնավորություն է, սակայն իր հաստատակամ
և խիզախ արարքներով նա կարողացավ հակառակը ապացուցել: Մինչև այժմ էլ հիշվում և գնահատվում
է Տերյանի կատարած մեծ և գնահատելի աշխատանքները թե հասրակական կյանքում, թե քաղաքականության
ասպարեզում:
No comments:
Post a Comment