Tuesday, February 26, 2013

Իմ պատկերացրած իդեալական պետությունը


Յուրաքնչյուրս էլ ունի իր պատկերացումը իր երազած պետության մասին: Բոլորս էլ երազում է ապրել ազատ, անկախ երկրում, որտեղ  կա ազնվություն, բարություն, և հավասարություն
Երազում եմ ապրել այնպիսի երկրում, որտեղ հարգվում և ընդունվում են մարդկային իրավունքներն ու ազատությունը: Բոլոր մարդիկ լինեն հավասար, բարի, ոչ շահամոլ, և ամենակարևորը` չարացած չեն լինի միմյանց  հանդեպ, կհարգեն միմյանց:
Ես ինչքան էլ երազեմ ապրել իդեալական երկրում, բայց միևնունն է իդեալական երկիր ասվածը չկա ինձ համար, իմ կարծիքով գոյություն չունի այնպիսի երկիր, որը իդեալական լինի, ամեն տեղ կան  ինչ-որ օրենքներ,արգելքներ,  որոնք  դուր չեն գալիս հասարակությանը: Մարդիկ բոլորը տարբեր են, և ամեն մեկը յուրովի է ընկալում իդեալական ասվածը, մեկի համար կարող է լինել մեկ այլ բան, մյուսի համար ամբողջովին այլ  բան: Պետությունը պետք է կարողանա ապահովել հասարակության կառավարումը և մարդկանց դաստիարակությունը։ Իրեն պաշտպանի թշնամական հարձակումներից, մարդկանց ապահովի նյութական բարիքներով և դրա հիմքում պետք է ընկած լինի արդարության սկզբունքը՝ այսինքն, պետք է լինի աշխատանքի բաժանում և յուրաքանչյուր մարդ իր գործունեությամբ նպաստի պետության բարգավաճմանը։
Ես նաև երազում եմ իմ պետությունը տեսնել մեծ ու հզոր , դուք էլ , համոզված եմ , ձեզնից շատ շատերը երազում են ունենալ իսկապես մեծագույն տերություն: Ես ի նկատի չունեմ մեծագույն ու հզորագույն իր տարածքով ու բնակչության քանակովով … Ո՛չ… Ուղղակի բոլորս էլ երազում ենք արժանապատիվ պետության մասին , որի մասին խոսելիս գլուխդ չես կախի , որի ներկան չես ուզենա ջնջել:
Մենք պետք է ձգտենք հասնել առավելության, մենք ինչքան ցանկանանք կարող ենք բողոքել պետության կարգերից, բայց բացի բոքելուց կարող ենք ինչ-որ բան ձեռնարկել հասնելու բարձունքի: Պետք է սիրենք մեր հայրենիքը, պետք է ամեն ինչ անենք որ ավելի առաջ գնանք ու հավատանք,որ մեր ազգը փառահեղ ապագա է ուենալու: Երազանքներիս երկիրը մի գուցե շատ թվացյալ էր, բայց ես այդպես եմ պատկերացնում:







No comments:

Post a Comment

Total Pageviews