Monday, March 4, 2013

Դինո Բուցատի: Առնետները (Վերլուծություն)


Մենք գիտենք, որ առնետները պատկանում են կրծողների դասին: Նրանց հիմանականում կարող ենք տեսնել աղբամանների մոտ, կեղտոտ վայրերում:
Սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական կերերով: Որսում են ծուղակների թակարդների միջոցով կամ օգտագործում թունավորված հացահատիկ: Հենց նրանք են հանդիսանում կենդանիներից՝ մարդկանց մի շարք վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, խոլերա) փոխանցողներ: Գյուղատնտեսական մշակաբույսերի ամենավտանգավոր կրծողներից են: Իսկ տներում կրծում են գրքեր, կահույք:
 Իսկ եթե փոխաբերական իմաստով փորձեմ ներկայացնել, ապա առնետներ անվանում են այն մարդկանց, ովքեր սիրում են <<փորել ուրիշի տակը>>, վատություն անել դիմացինին:
 Այսինքն կարելի է եզրակացնել, որ առնետները իրենց տեսակով շատ զգուշավոր են և խորամանկ, դժվար է ոչնչացնել նրանց:

<<Արդեն չափազանց ուշ է>> արտահայտությունն այս պատմվածքում ասված է փոխաբերական իմաստով:
Պատմվածքում հերոսի ընկերները անելանելի դրության մեջ են ընկնում, և ելքը շատ դժվար ու անհաղթահարելի էր նրանց համար թվում, ուստի երկար ժամանակ չկողմնորոշվելով իրենց հետագա անելիքում, նրանց մոտ ձևավորվում է վախի զգացումը:
Մենք նույնպես, երբ փորձում ենք ինչ-որ իրավիճակից դուրս գալ, ապա ելքեր ենք փնտրում, օգնություն ակնկալում մտերիմներից, սակայն չստանալով այդ սպասելիք աջակցությունը, մենք հուսալքվում ենք, կորցնում հավատը մեր և մեր ուժերի հանդեպ: Երբ գիտակցում ենք, որ ամեն ինչ կորած է հասկանում ենք, որ ժամանակն էլ իրենն է արել և արդեն չափազանց ուշ է:
Իմ կարծիքով առնետները զավթեցին տունը, քանի որ ժամանակին չկասեցվեց նրանց բազմացումն ու ոչնչացումը: Տանտերը չձեռնարկեց համապատասխան միջոցառումներ, ուստի նրանք էլ հանգիստ բազմանում էին և գրավում տունը: Տանտիրոջ մոտ մեծ վախ ու սարսափ էր նկատվում պատմվածքի վերջում, քանի որ արդեն շատ ուշ էր ինչ-որ բան նախաձեռնելու համար: Ժամանակին, եթե ինչ-որ քայլեր ձեռնարկվեին, ապա հաստատ այդպես չէր ստացվի: Կարելի է ասել, որ տանտիրոջ սկզբնական անտարբերությունը և հետագա տագնապի չգիտակցումը բերեցին այդ աղետին:
 Տանտերը չէր էլ մտածում, որ հնարավոր է մի քանի մկների պատճառով կանգնի այսպիսի աղետալի վտանգի առաջ:
Իհարկե, պատմվածքում կարող ենք հանդիպել և վախի, և անգործության երևույթների: Այսինքն, այստեղ դրանք փոխկապակցված են սկզբում անգործությունն է, որից էլ հետագայում վախի զգացողությունը:

Վարդանյան Լենա
11-3 դասարան

No comments:

Post a Comment

Total Pageviews