Tuesday, March 19, 2013

Ֆուտուրիզմի վառ ներկայացուցիչներ: Ինչ են ասել հայտնի ֆուտուրիստները:


1909 թվականին  իտալացի բանաստեղծ  և նկարիչ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին << Լը Ֆիգարո>> հանդեսում հրապարակում է ֆուտուրիզմի մանիֆեստը՝ սկիզբ դնելով ֆուտուրիստական  շարժմանը:
Մարինետտին գրել է. << Մեզանից մեծը  30 տարեկան է, ուստի 10 տարում պետք է իրագործենք մեր բոլոր նպատակները, մինչ նոր սերունդը չի եկել և չի շպրտել մեզ աղբարկղը>>: Իտալացի ֆուտուրիստներից կարելի է նշել Բալլային, Բոչչոնիին, Կառլո Կառային, Ջ. Սեվերինիին….
1910 թվականին   լույս տեսավ առաջին ֆուտուրիստական  հավաքածուն, << Садок Судей>>,   որի հեղինակներն էին  Դ. Բուռլյակովը, Վ. Խլեբնիկովը, Վ. Կամենսկին: Այնուհետեվ նրանց միացան Մայակովսկին, Կռուչենիխը: Ըստ Մայակովսկու, ֆուտուրիստներն նորարար առաջամարտիկներ են. Այսինքն` մեկ օր առաջ են: Խմբի դիրքորոշումները քայքայիչ էին և վիճելի:
Միայն մենք ենք մեր ժամանակի դեմքը,- պնդում էին նրանք:
Մայակովսկին գրել է.
-Մեզ՝ երիտասարդ գրողներիս համար, ցլամարտիկի կարմիր թիկնոց է ֆուտուրիզմը, այն անհրաժեշտ է մեզ միայն  ցուլերի համար: ես երբեք չեմ եղել Իսպանիայում, բայց մտածում եմ, որ ոչ մի ցլամարտիկի մտքով անգամ չի անցնի կարմիր թիկնոց թափահարել իրեն բարի լույս մաղթող  ընկերոջ առաջ:
Այդ ժամանակաշրջանում Հայաստանում չկային նավեր, օդանավեր, որ նրանց մասին խոսվեր  և գովերգվեր, ուստի ֆուտուրիզմը մեզանում ընկալվում էր որպես անցյալի ավանդույթների մերժում, ինչը ֆուտուրիզմի սկզբունքներում էր:  Ֆուտուրիզմն ընկալվում էր որպես դավաճանություն, իսկ մեր հասարակությունն ավելի շատ ձգտում էր այդ ավանդույթի պահպանմանը:
Հենց  այդ թվականներին  հայ գրական մթնոլորտը  յուրացնում և հայկականացնում էր գրական այդ ուղղության սկզբունքները: 1914թ-ին  Տերյանը << Հայ գրականության գալիք օրը>> զեկույցում անմիջականորեն  իր բացասական վերաբերմունքն է ցույց տալիս հին գրական երևույթների հանդեպ: Շիրվանզադեն  << Նամակներ Մոսկվայից>> հոդվածաշարում խոսում է ֆուտուրիզմի սկզբունքների, ծրագրերի և Մարինետտիի Մոսկվա գալու արձագանքների մասին;
1911թ. Կ. Պոլսում լույս տեսավ Հ. Նազարյանի  << Մարինետտին և ապագայապաշտությունը>>, իսկ 1914թ Թիֆլիսում  Կարա-Դարվիշի  <<Ինչ՞ է  ֆուտուրիզմը>> գրքույկը: Դրանցով հայ գրականության մեջ էին թափանցում և՛ իտալական,  և՛ ռուսական ֆուտուրիզմը:
1922թ-ին   լույս տեսավ հայ բանաստեղծների  առաջին հավաքական  հանգանակը՝  << 3>> -ի դեկլարացիան: Այն գլխավորեց Չարենցը, որն էլ դարձավ հայ գրականության կենտրոնական դեմքը:  1922-1925թվականներին  հայ գրական միջավայրում գլխավորում էին Մայակովսկու գաղափարները: Չարենցի շարժումն ուներ մի նպատակ՝ հնարավորինս արագ հաղթահարել բաց թողած տարածությունը,  և  հայ գրականության զարգացումը դուրս բերել մեծ շարժման ուղեծիր:
Եվ՛ Մայակովսկին, և՛ Չարենցը փառաբանում էին  շարժումը, արագությունը, տեխնիկական առաջընթացը: Չարենցն ու իր համախոհները առաջարկում էին  գրականությանը տալ ագիտացիոն բնույթ, որը ենթադրում էր  կոնկրետ նյութ, ասելիքի արդիական հնչեղություն,  պարզ սյուժե, փաստի արձանագրություն, հասկանալի լեզու:
Շատ ֆուտուրիստներ դաժան ճակատագիր ունեցա` ոմանց գնդակահարեցին, որոշներին էլ փակեցին բանտերում: Իսկ ովքեր կարողացան դիմակայել, հետագայում մեծ փառքի արժանացան:


Թարգմանությունը հետևյալ կայքերց`

Նաև օգտվել եմ հետևյալ գրքից` 


Վարդանյան Լենա
11-3դասարան










No comments:

Post a Comment

Total Pageviews